Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկ դեղերի ցանկը

Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկ դեղերի ցանկը

Forbes ամսագիրը հրապարակել է ամենաթանկ դեղերի ցանկը։ Աշխարհի ամենաթանկ դեղամիջոց է ճանաչվել Alexion Pharmaceutical ընկերության Soliris դեղը։ Այդ ղեղամիջոցով բուժման տարեկան կուրսն արժե 409 հազ. դոլար։

 

Soliris-ը օգնում է նրանց, ովքեր տառապում են իմունային համակարգի խիստ հազվադեպ խանգարումներով. երբ մարդ քնած է, նրա օրգանիզմից անհետանում են արյան կարմիր գնդիկները։ Դեղամիջոցը շուկայում հայտնվել է երկու տարի առաջ։

 

Միացյալ Նահանգներում իմունային համակարգի խանգարումներով տառապում է 8 հազ. մարդ, որոնց նշանակված է Soliris դեղամիջոցը։

 

Միացյալ Նահանգներում ընդամենը 500 մարդ տառապում է գենետիկ հիվանդությամբ, որը հայտնի է որպես Հանթերի սինդրոմ։ Այդ հիվանդությամբ տառապող հիվանդների համար ստեղծված Elaprase դեղամիջոցի բուժման տարեկան կուրսն արժե 375 հազ. դոլար։ Եվս մեկ հազվագյուտ դեղամիջոց է BioMarin Pharmaceuticals ընկերության Naglazyme դեղորայքը։ Այն նշանակվում է մետաբոլիզմի խանգարումներով տառապող հիվանդներին և տարեկան կուրսն արժե 365 հազ. դոլար։

 

Նշենք, որ Forbes-ի կազմած ամենաթանկ դեղերի ցանկում ընդգրկվել է ինը դեղորայք, որոնցից յուրաքանչյուրի տարեկան բուժման կուրսի արժեքը գերազանցում է 200 հազ. դոլարը։ Թերթ.ամ

Սկզբնաղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ